Արարե Դավթաշեն նորակառույց բազմաֆունկցիոնալ համալիրը առանձնանում է բարձր հարմարավետությամբ և որակով։
Նախագիծը ներառում է 14-հարկանի ժամանակակից շենք, որի առաջին երկու հարկերում նախատեսված են հասարակական (առևտրային) տարածքներ, իսկ մնացած 12 հարկերը կծառայեն որպես հարմարավետ բնակարաններ։ Բնակիչների և այցելուների համար նախագծվել են նաև 2 ընդարձակ ստորգետնյա ավտոկայանատեղի՝ նախատեսված 52 ավտոմեքենայի համար։
Կառույցը տեղակայված է հասանելի վայրում՝ շրջապատված քաղաքային կարևոր օբյեկտներով, ինչպես օրինակ՝ սուպերմարկետներ, բանկեր, մարզադահլիճներ, բժշկական կենտրոններ և հանգստի վայրեր։ Մոտակայքում են գտնվում նաև մանկապարտեզ և դպրոց։
Կառուցապատումն իրականացվում է 9 բալ սեյսմակայունության հաշվարկով։ Նախագծով ներառված են հակահրդեհային աստիճանավանդակներ, ինչպես նաև անհատական գազամատակարարում։
Տեղադրվելու են բարձրակարգ և հուսալի վերելակներ։ Պատուհանները վիտրաժային ալյումինե են՝ բարձր ջերմամեկուսիչ հատկություններով։ Շենքի երեսապատման համար նախատեսված է բնական քար, իսկ ձայնա և ջերմամեկուսացումը՝ կիրականացվի բարձրորակ նյութերով։