Դիլիջան հյուրանոց-հյուրատուն՝ ք.Դիլիջան, Մաքսիմ Գորկու փողոց, թիվ 29/44 հողամաս:
Գեղեցիկ արտաքին տեսք,
ժամանակակից ինժեներատեխնիկական հագեցվածություն:
Նախատեսված է՝ երկու A և B մասնաշենքերով, 5 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկերով համալիր, -1 նկուղային հարկերում 24 ավտոկայանատեղի: Ընդհանուր հողի մակերեսը՝ 3170 քմ, կառուցապատման մակերեսը՝ 904,4 քմ, կանաչապատման մակերեսը՝ 1270 քմ, բարեկարգվող տարածքներ, մայթեր, ճանապարհ՝ 995,6քմ:
Առաջին հարկում նախատեսված են մասնաշենքերի գլխավոր մուտքերը, նաև ներքին բակի կողմից և հասարակական սպասարկման տարածքներ, որոնց համար առանձնացված են առանձին մուտքեր/ելքեր: 1-ից 5-րդ հարկերում նախատեսված են ապարտամենտներ: B մասնաշենքում՝ 49 բնակարան /մակերեսը 21.55 -57.67 քմ/, 1-ին հարկում՝ 9, 2-5-րդ հարկերում 10 բնակարան, տեխնիկական սպասարկման տարածքներ, 1 վերելակ: Բարձր սեյսմակայունություն՝ 9 բալ։