Անցնել բովանդակությանը

Գարդինիա Ռեզիդենս

Քըրք Քըրքորյան 23/19 · Մալաթիա-Սեբաստիա

Կառուցվում էՀարկի վերադարձ՝ չի գործում
Հանձնում
2028
Մակերես
61,9–116,4 m²
Հարկեր
16

Շարունակեք հավելվածում

  • Ազատ բնակարանների ցանկ և առանձին գներ
  • Գնի և շինարարության ծանուցումներ
  • Ձեր հայտով զբաղվում է Dignisi-ի մասնագետը

Բեռնեք Հավելվածը

Բացում է App Store-ը կամ Google Play-ը՝ կախված ձեր հեռախոսից։

Նախագծի մասին

Գարդինիա Ռեզիդենս բնակելի համալիրը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Քըրք Քրքորյան 23/19 հասցեում։ Այս հատվածը համարվում է քաղաքի ամենապահանջված և զարգացած բնակելի գոտիներից մեկը, որտեղ կենտրոնացած են մանկապարտեզներ, դպրոցներ, խանութներ և ժամանցի վայրեր։ Հարմար տեղադրության շնորհիվ հնարավոր է արագ և հեշտ հասնել քաղաքի տարբեր հատվածներ՝ խնայելով ժամանակ և ապահովելով հարմարավետ առօրյա։

Համալիրը կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով և բարձր որակի շինարարական չափանիշներով։ Այն ներառելու է բազմաբնակարան շենք, որը կառանձնանա իր գեղեցիկ արտաքին տեսքով, նորարարական մոտեցումներով և բարձրակարգ ավարտական լուծումներով։

Գարդինիա Ռեզիդենսում մեծ ուշադրություն է դարձվում նաև անվտանգությանը։ Համալիրում գործելու է շուրջօրյա անվտանգության համակարգ և տեսահսկում, ինչը բնակիչներին կապահովի հանգիստ և անվտանգ կյանք։ Բացի այդ, շենքում տեղադրվելու են ժամանակակից վերելակներ, ինչպես նաև իրականացվելու է ընդհանուր սպասարկում՝ բարձր մակարդակի հարմարավետություն ապահովելու նպատակով։

Շենքը կունենա կենտրոնացված կաթսայատուն (գազով), որը կապահովի անխափան ջեռուցում և տաք ջուր։

Թաղամասի կարևոր առավելություններից մեկը լինելու է կանաչ միջավայրը։ Նախատեսված են կանաչապատ բակեր, հանգստի գոտիներ և ժամանակակից խաղահրապարակներ երեխաների համար։ Այս տարածքները կնպաստեն ակտիվ և առողջ կենսակերպին՝ հնարավորություն տալով բնակիչներին հաճելի և օգտակար անցկացնել ազատ ժամանակը։

Համալիրը կունենա նաև զարգացած ենթակառուցվածքներ։ Նախատեսված են ավտոկայանատեղիներ, որոնք կապահովեն մեքենաների անվտանգ պահպանումը և կազատեն բակային տարածքները։ Բնակիչների համար հասանելի կլինեն նաև առևտրային կետեր, որոնք կդարձնեն առօրյան առավել հարմարավետ։

Բացի այդ, շենքի տանիքին տեղադրվելու է արևային ֆոտովոլտային կայան, որը կնվազեցնի շենքի սպասարկման էներգետիկ ծախսերը և կնպաստի էներգախնայողությանը։

Հաճախակի հարցեր

Որտե՞ղ է գտնվում Գարդինիա Ռեզիդենս-ը։

Քըրք Քըրքորյան 23/19, Մալաթիա-Սեբաստիա, Երևան.

Ե՞րբ է հանձնվում Գարդինիա Ռեզիդենս-ը։

2028

Գարդինիա Ռեզիդենս-ի դեպքում գործո՞ւմ է հիփոթեքի հարկի վերադարձը։

Հարկի վերադարձ՝ ճշտվում է

Թարմացվել է 9 օգոստոսի, 2026 թ.

Նման նախագծեր

Մոտակա նախագծեր

Level 16

Մալաթիա-Սեբաստիա · Երևան