Նոյ թաղամասում կառուցվել է բազմաբնակարան բնակելի համալիր, որը բաղկացած է 2 մասնաշենքից՝ 16 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկայնությամբ։
Առաջին հարկերում նախատեսված են հասարակական նշանակության տարածքներ։
Շենքը կառուցվել է շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան, արտաքին երեսպատումը, միջնապատերի և ներքին պատերի շարը իրականացվել է բարձրորակ նյութերով:
Շենքում գործելու է`
-տեսահսկման համակարգեր,
-հակահրդեհային համակարգեր,
-պահակային ծառայություն՝ 24/7 ռեժիմով:
-Յուրաքանչյուր շենքում գործում է 2 վերելակ` նախատեսված 8 և 12 անձի համար:
-Շենքի շքամուտքերը տարբերվում են իրենց դիզայներական լուծումներով և հանձնվել են ամբողջովին հարդարված և լուսավորությունը իրականացված:
Համալիրը հանձնվել է շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ:
Շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին: