«Monterosso»-ն բիզնես դասի բազմաբնակարան համալիր է՝ Երևանի փառահեղ տեսարաններով, որը տեղակայված է Նորք-Մարաշի հեղինակավոր համայնքում։ Այստեղ յուրաքանչյուր մանրուք մտածված է՝ ձեր կյանքի սցենարին համապատասխան իդեալական միջավայր ստեղծելու համար։
Ժամանակակից ճարտարապետությունը՝ նուրբ գծերով, ներդաշնակորեն միահյուսվում է շրջակա լանդշաֆտին։ Շենքի Г-աձև կառուցվածքը տարբեր կողմերից բացում է Երևանի գեղեցիկ համայնապատկերը, իսկ մեծ պատուհանները` բնակարանները լցնում են լույսով և տարածության զգացողությամբ։
Համալիրի տարածքը փակ է և հագեցած՝ շուրջօրյա տեսահսկման և մուտքի վերահսկման համակարգերով։ Մուտքը հնարավոր կլինի միայն բնակիչների և նրանց հյուրերի համար՝ հատուկ բանալիով։ Բակում նախատեսված են ակտիվ և հանգստի գոտիներ՝, մի կողմից՝ խաղահրապարակներ և մարզահրապարակներ, մյուս կողմից՝ կանաչ ծառուղիներ, հանգստի վայրեր և պատիո՝ դանդաղ զբոսանքների համար։
Տանիքին տեղակայված է լաունջ գոտի՝ Երևանի տեսարաններով, որտեղ կարող եք հանգստանալ, հանդիպել ընկերների հետ կամ պարզապես վայելել աստղազարդ երկինքը։
Բնակիչների հարմարության համար նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի՝ անհատական մուտքի հնարավորությամբ, ինչպես նաև կելլերներ՝ սեզոնային իրերը պահելու համար։ Սա հնարավորություն է տալիս բնակարանը կազմակերպել առավել գործնական ձևով և ազատել տարածք ապրելու համար։