Ժամանակակից դիզայնով և բարձրակարգ ճարտարապետական լուծումներով Nova Building բնակելի համալիրը գտնվում է Պարույր Սևակ 5/1 հասցեում։
Համալիրը ձևավորված է երեք ինքնատիպ մասնաշենքերից, որոնք համախմբվում են ընդարձակ, կանաչապատ և մշակված բակային տարածքում։ Այստեղ ստեղծված են հանգստի տաղավարներ, անվտանգ ու հետաքրքիր մանկական խաղահրապարակներ, ինչպես նաև էսթետիկ շատրվանային լուծումներ, որոնք բնակիչների առօրյան դարձնում են առավել հաճելի ու ներդաշնակ։ Համալիրը տեղադրված է առավել հարմար վայրում՝ մոտ դպրոցներին, մանկապարտեզներին, առևտրի կենտրոններին և հանրային տրանսպորտին։
Nova Building-ը ունի բազմաֆունկցիոնալ, ժամանակակից կառուցվածք՝
Քառահարկ ավտոկայանատեղի,
Երեքահարկ առևտրային և բիզնես տարածքներ,
4-րդ հարկից մինչև 17-րդ հարկ՝ լուսավոր, հարմարավետ բնակարաններ՝ հիանալի պանորամային տեսարաններով,
Բոլոր բնակարաններում տեղադրված ջեռուցման կաթսաներ և օդորակիչներ։
Բնակարանները գնորդին հանձվելու են՝
Տեղադրված մուտքի դռնով և բարձրորակ պատուհաններով,
Հարթեցված հատակով և գիպսոնիտով հարդարված պատերով,
Դիզայնին համապատասխան ամբողջությամբ վերանորոգված ընդհանուր միջանցքներով,
Տաք և սառը ջրի, կոյուղու, օդափոխության, էլեկտրականության, գազամատակարարման և ջեռուցման-հովացման համակարգերի խողովակաշարերով՝ բերված մինչև բնակարան,
Վերանորոգված պատշգամբներով,
Տեղադրված գազի կաթսայով և օդորակման համակարգի արտաքին ու ներքին բլոկներով։